Թենդի

- Authors
- Շերվուդ Անդերսոն
- Publisher
- Yavruhrat Publishing
- Tags
- ամերիկյան գրականություն , պատմվածք , շերվուդ անդերսոն
- Date
- 2020
- Size
- 0.56 MB
- Lang
- hye
Հրատարակությունում ներառված են Շ. Անդերսոնի մինչև այժմ հայերենով լույս տեսած պատմվածքները։ XX դարի ամերիկյան ականավոր նովելիստ Շերվուդ Անդերսոնը ծնվել է Օհայո նահանգի Կոմդոն քաղաքում։ Գրել սկսել է բավական ուշ՝ մոտ երեսունհինգ տարեկան հասակից։ Նրա առաջին նովելները տպագրվում են ամսագրերում, 1914 թվականին։ 1916-ից իրար ետևից առանձին գրքերով լույս են տեսնում նրա վեպերը։ Շերվուդ Անդերսոնը բացի մեծ գրող և լրագրող լինելուց, նաև մեծ հրապարակախոս էր։ Նա մեծ ազդեցություն է թողել 1920-ական թվականներին ասպարեզ իջած ամերիկացի գրողների վրա։ 1956-ին Ու. Ֆոլքները երախտագիտությամբ ու արդարացիորեն հայտարարում էր. «Նա իմ սերնդի ամերիկյան գրողների հայրն է եղել։ Նա երբեք ըստ արժանվույն չի գնահատվել»։